Մարդասիրական ճեմարանը սփյուռքում գործող հին հայկական կրթական հաստատություններից մեկն է, որը հիմնադրման օրվանից անխափան գործում է մինչև այսօր:
1999թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամակալությանը: Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը: Ուսումնական ծրագրերը, կադրային նշանակումները, դպրոցի վիճակն ու խնամքը վերահսկվում են Մայր Աթոռի կողմից:
Հայոց մարդասիրական ճեմարանը հիմնադրման օրվանից ի վեր լավագույնս կրթել է հազարավոր հայ երեխաների: Այսօր էլ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ և բարձր տնօրինությամբ Հայոց մարդասիրական ճեմարանը շարունակում է իր կրթական առաքելությունը:
Հայոց մարդասիրական ճեմարանը երկսեռ, գիշերօթիկ դպրոց է: Ճեմարանը Նոր Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի (Indian Certificate of Secondary Education (ICSE) անդամ է և աշակերտներին պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին:
Ներկա պահին հաստատությունում սովորող աշակերտների մեծ մասը Հայաստանից է, սովորում են նաև հայ աշակերտներ՝ Սփյուռքից (Հնդկաստան, Ռուսաստան, Մյանմար, Իրաք, Իրան):
Աշակերտների և ուսուցիչների կեցության, սննդի, գրենական պիտույքների, ուսման վարձի և աշխատավարձերի ծախսերն ամբողջությամբ հոգում է ճեմարանը: Ուսուցման լեզուն հիմնականում անգլերեն է: Ճեմարանում հայագիտական և բնագիտական առարկաներից բացի` աշակերտները սովորում են նաև հնդկերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներ: Բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տրվում շարունակելու ուսումը Հնդկաստանի և աշխարհի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ճեմարանի կառավարիչ՝ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյան
Էլ. փոստ`[email protected]
Հեռ.: 91 (033) 40109115
Տնօրեն՝ Տիկին Դեբանջալի Չաուդհուրի
Էլ. փոստ` [email protected]
Հեռ.: 91 (033) 40109114
Հասցե` Armenian College and Philanthropic Academy
56B, Mirza Ghalib Street (Free School Street),
Kolkata - 700 016, West Bengal, India
Հեռախոս` 91 (033) 40109051 / 22299051
Էլ. փոստ` [email protected]
Կայքէջ` www.armeniancollege.edu.in